Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԸ ՇԱՏ ԿԱՐՃ Է ՏԵՎԵԼ

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԸ ՇԱՏ ԿԱՐՃ Է ՏԵՎԵԼ
28.02.2012 | 00:00

Մի տասնհինգ րոպե. որոշել են, որ գրեթե բոլոր մեծամասնական ընտրատարածքներում, բացի ԲՀԿ-ին «հատկացված» յոթ տեղերից, մեկ էլ այլևս անկուսակցական Արայիկ Գրիգորյանի ընտրատարածքից, մնացած 33-ում կամ առաջադրելու կամ պաշտպանելու են որոշակի թեկնածուների, այդ թվում` անկուսակցականների, ինչպես ասենք` Սամվել Ֆարմանյանին, Արման Սահակյանին:
Ի դեպ, որոշ տեղեկություններով, անկուսակցական թեկնածուների մի մասը մինչև ընտրություններ կՀՀԿացվի, մյուս մասը, ըստ ամենայնի, ընտրություններից հետո կմտնի ՀՀԿ ֆրակցիա:
ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող և առաջադրվող թեկնածուների «վես սպիսոկը», ըստ ամենայնի, կհաստատվի այս շաբաթ տեղի ունենալիք ԳՄ-ի նիստում:
Ի դեպ, այդ օրը (նախորդ հինգշաբթի), «այդ ժամին» ՀՀԿ է կանչված եղել Հակոբ Հակոբյանը («Կիլիկիայինը» չէ, «Թունելինը»)` վերջնական «դաբրո» ստանալու:
Ստացել է: Նրա դեմ` թիվ 24 ընտրատարածքում, պատրաստվում է մենամարտել կոմունիստ, ոչ անհայտ Խորեն Թռչունիչը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ